Category: Հորինուկներ
Մայրիկս նման է
Իմ մայրիկը նման է վագրի, որովհետև, երբ, որ ես նայում եմ իմ մայրիկի դեմքին, ես նմանեցնում եմ վագրի։ Համ էլ մայրիկս սիրում է նարնջագույն գույնը։
«Շուն ու կատուն» նոր ավարտ
Կատուն գնում է կարելու մուշտակ: Շունը շատ սպասեց և գնաց մուշտակի հետևից: Կատվին ասաց․
-Իմ մուշտակը ուրա՞։ Մի ամիս է սպասում եմ:Հետո շունը կատվին սպառնում է, ասում է․
— Եթե դու մեկ ժամից իմ մուշտակը չես կարել, ես քեզ կսպանեմ :
Կատուն վախենում է ու սկսում կարելը։ Մեկ ժամն անցնում է, շունը գալիս է ու մուշտակը վերցնում է ու գնում է։
Դդում
Դդումը ընկավ ընկերջս ուսին և ջարդվեց: Դդումը վախենալի տեսք է ընդունել և բոլորին վախեցնում է: ՈՒրախացած դդումը անտառում սունկ է հավաքում:
Հանելուկ դդումի մասին
Այն ինչն է, որ նրան օգտագործում են հելոուինի օրը և նա նարնջագույն է ու կլոր:
Կախարդական դդումը
Մի անգամ մի մարդ հանդիպեց մի ծեր պառավի: Պառավը ասաց. Կանգնիր, տղա: Հետո նրան տվեց մի դդմի կուտ և անհետացավ: Տղան գնաց և մի գաղտնի տեղ ցանեց ու գնաց իր տուն գիշերելու: Առավոտյան գնաց դդմի մոտ տեսավ , որ աճել է և փայլում է: Տղան երազանք պահեց, որ նա դառնա թագավոր:Մեկ էլ հանկարծ երկու թռչուններ թագը բերեցին և դրեցին նրա գլխին, իսկ երբ նա հետ վերադարձավ իր տուն և տեսավ, որ իր տունը թագավորի պալատ է դարձել և նա հասկացավ, որ դդումը կախարդական է:Այդ օրվանից տղան ինչ ուզում անում էր և ամեն օր երազանք էր պահում:
Ձմեռ
Ձմեռը եկավ:
Մայրիկները համեղ ուտելիքներ պատրաստեցին:
Եղնիկները ձմեռպապու հետ եկան:
Ռուբենը՝ ընկերս, վազեց սառուցի վրա և ընկավ:
Բարև ձմեռ
Ես ձմեռը շատ եմ սիրում, որովհետև ես նվերներ եմ ստանում: Մենք ձյունով ձնեմարդ ենք պատրաստում և նրան անուն դնում , հետո ես իմ ընկերների հետ հավաքվում եմ նրա շուրջ և թիմերի ենք բաժանվում և ձնագնդիկ խաղում:Իսկ դեկտեմբերի տասին իմ հայրիկի ծննդյան օրն է:
Չարաճճի ընկույզը
Մի անգամ էս չարաճճի ընկույզը ընկավ թեյի մեջ և խառնվեց: Փորձեց դուրս գալ, բայց չկարողացավ ափսեի միջից դուրս գալ, որովհետև ափսեն բավականին խորն էր և մեծ: Մի քիչ հետո ափսեն դրեցին վառարանի մեջ նրան չտեսան, որովհետև նա ամբողջությամբ խառնվել էր: Նա եփվեց, քանի որ այդ մարդը ապուր էր պատրաստում : Այդ մարդը կերավ ապուրը և համ այդ մարդու ատամները թափվեցին համ ընկույզը կոտրվեց: