Կոմիտասի կենսագրությունը

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

Բեռլին, 1896, օգոստոսի 3

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: Երկու  ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:  Նավաստիները կայմերը թողեցին ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։  

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջա՞նք զբոսանքի։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։

 Մեծ ձուկը բացեց բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ- հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր
  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

փոքր ձուկ

մեծ նավ

սիրուն ճանապարհորդ

կապույտ ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր
    այժմ-հիմա
  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարի առաջին օրը սկսվեցին մայրենիի և մաթեմատիկայի ստուգատեսները։ Սկսեցինք իրականացնել ստուգատեսային նախագծերը։

Չորեքշաբթի օրը՝ հունիսի 2֊ին գնացել էինք ճամփորդության Սիրահարների այգի։ Այնտեղ մենք ուսումնասիրեցինք արձանները։Երբ մենք վերջացրեցինք նայել արձանները, մենք մտանք սիրահարների այգի։Այնտեղ շատ գեղեցիկ էր և ես այնտեղ նկատեցի մի կամուրջ, որը կոչվում էր Երազանքի կամուրջ և ինձ այն հետաքրքրեց։ Ես հարցրեցի ուսուցչին՝ ինչու է այս կամուրջը կոչվում Երազանքների կամուրջ, ուսուցիչը ասա՝ երևի երբ կանգնում ես այս կամրջի վրա և պահում ես երազանք, այն կկատարվի։

Երևակայական պատմություն

Կար չկար մի աշխարհ կար։ Այդ աշխարհում ամեն ինչ հակառակն էր, օրինակ՝ բարևը նշանակում էր հաջողություն, իսկ հաջողությունը՝ բարև։ Այնտեղ անգամ բառերն էին սխալ կարդում, օրինակ՝ հաց֊ցահ։

Մի մարդ որոշեց թռչի տիեզերք։ Այդ մարդը այնտեղ հանդիպեց այդ մոլորակը, և այնտեղ ըստ իրենց օրենքների որոշեցին վառել այդ մարդուն։ Մարդը բղավեց, որ կօգնեմ ձեզ, նրանք էլ համաձայնվեցին և բաց թողեցին։ Այդ մարդը իրենց խոսելուց հասկացավ, որ այս մարդիկ չգիտեին խոսել և որոշեց սովորեցնել իրենց խոսել։ Անցան շատ, շատ օրեր և վերջապես այդ մարդիկ սովորեցին խոսել։ Մի օր մարդը որոշում է իջեցնել իսկական բնություն, և նրանք համաձայնվեցին ու որոշեցին պահել այդ մի փոքր գաղտնիքը։