Մարմիններն ու նյութերը մեր շրջապատում

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:
Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր իրեր։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։
Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։
Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:
Նյութերը բաժանվում են երկու խմբի  օրգանական և անօրգանական։
Օրգանական նյութերը  գերակշռող են բուսական և կենդանական աշխարհներում: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։
Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Հարց 1

Սյունակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

ՄարմիններՆյութեր
սեղան,աթոռ  ոսկի
 արև պղինձ

Հարց 2

Թվարկե՛ք երկու  նյութ, որոնցից  կարելի է պատրաստել բաժակ, քանոն :Փայտ և երկաթ

Հարց  3

Թվարկե՛ք երեք առարկա, որոնք  կարելի է ապակուց պատրաստել:Հայլի, պատուհան, բաժակ,

Կոմիտասի կենսագրությունը

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Տնային արաջադրանքներ

1․ Ո՞ր թիվն է հաջորդում 148579 թվին։ 148580

2 Ո՞ր թիվն է նախորդում 48547 թվին։ 48546

3 Համեմատի՛ր․

  • 9999 > 9998
  • 1001000 = 1001000
  • 375648 < 385648
  • 89337658 < 3321002567
  • 111111 > 11112

4  Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 3-ով, ստացված թվին գումարեց 7 ու արդյունքը բաժանելով 2-ի ստացավ 20: Գտնել Արեգի մտապահած թիվը: 11 x 3+7:2=20  

5 Հեծյալը պետք է անցնի 140 կմ ճանապարհ։ Նա 3 ժամ ընթացել է՝ յուրաքանչյուր ժամում անցնելով 20կմ և 4 ժամ՝ յուրաքանչյուր ժամում անցնելով 14կմ։ Հեծյալին ինչքա՞ն ճանապարհ է մնացել անցնելու։ 3 x20=60 4 x 14=56 56+60 = 116կմ  140-116 = 24 կմ

6․ 3 ժամում կառքն անցավ 65կմ։ Առաջին ժամում այն անցավ 25կմ, երկրորդում՝ 4կմ-ով պակաս։ Քանի՞ կիլոմետր անցավ կառքն երրորդ ժամում։ 25-4=21 65-25-21=19

7․ Մի դպրոցում կա 217 աշակերտ, իսկ մյուսում՝ երկու անգամ ավելի։ Երկրորդ դպրոցում որքանո՞վ ավելի աշակերտ կա, քան առաջինում։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա երկու դպրոցներում։ 434+217=651

Մաթեմ խնդիր

1 Հեծյալը առաջին օրը անցավ 62կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Քանի՞ կիլոմետր անցավ հեծյալը երկու օրում։62+15=77

2․ Գյուղն ունի 5632 բնակիչ։ Նրանցից 1920-ը տղամարդիկ են, 2053-ը՝ կանայք, մնացածները՝ երեխաներ։ Քանի՞ երեխա է ապրում գյուղում։5632-1920-2053=1659

3. Կարմիր զարդատուփում կա 10 մատանի, կապույտ զարդատուփում՝ 7մատանիով ավելի, իսկ կանաչ զարդատուփու՝ 3 մատանիով ավելի, քան կապույտում։ Ընդամենը քանի՞ մատանի կա երեք զարդատուփերում։կարմիր10 կապույտ17 կանաչ20 10+17+20=47

Տարբերակ 1

Տարբերակ 1

1․ Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները.

24-24, 12, 8,6,4,3

36-36,6,18,2, 4,9,12,3,18,2,

19-19,1,

2․ Թվերը դասավորի՛ր աճման կարգով․

654,3785,7452,95, 3784-95,654,3784,3785,7452

3.  Հայտնի է , որ թիվը բաժանվում է  9-ի, ի՞նչ թվանշան  պետք է գրված լինի *-ի փոխարեն:

  *110-7110       

4. Արտահայտի՛ր 8կմ6մ5դմ-ը դեցիմետրերով։  80 065 դմ

5. Բերված օրինակներում աստղանիշները փոխարինել անհրաժեշտ թվանշաններով

ա)

Безымянный

6850-4004=2846  բայց պետք է լինի  6860-4004=2856

բ)

Безымянный  27×35=945

7. Ուղղանկյան երկարությունը 16 սմ է, իսկ լայնությունը 2 անգամ փոքր է երկարությունից: Գտի՛ր այդ ուղղանկյան մակերեսը: S=128

8. Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է։ Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա։

 1-ին մառան-683 2-րդ մառան -500

9. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

=400

10․ Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:

Նարեկ, Անի, Արեն, Սյուզի,Դավիթ,

Առաջին ուսումնական շրջան

Անուն Ազգանուն, դասարան- Հովհաննես Դավթյան,5-1
Ընտրությամբ խումբ- Հաստոցային գրաֆիկա
Երկարացվա օրվա ծառայություն- օգտվում եմ
Երթուղային ծառայություն- երկկողմանի
Լրացուցիչ կրթություն- դպրոցում