Մաթեմատիկյի քննություն

Top of Form

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Չորրորդ դասարան, ավարտական թեստ 2

* Պարտադիր

Անուն *

Bottom of Form

Ազգանուն *

Դասարան *

Դպրոց *

Արևելյան

Արևմտյան

Հարավային

Հյուսիսային

Էլեկտրոնային հասցե *

hovhannesdavdyan@mskh.am

1-10-րդ առաջադրանքները կատարելիս նշի՛ր ճիշտ պատասխանը:

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասհազարավորը 7 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 734333

2) 374333

3) 473333

4) 347333

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով։

1) 256, 243, 474, 510

2) 124, 253, 254, 500

3) 417, 124, 63, 10

4) 147, 386, 457, 14

3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 5 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:

1) կմեծանա 5 անգամ

2) կփոքրանա5 անգամ

3) կփոքրանա5-ով

4) կմեծանա 5-ով

4. 3455 > 34*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։

1) 6

2) 7

3) 5

4) 4

5․ Գտի՛ր 45 թվի 5/9 մասը;

1)10

2) 25

3)81

4) 5

6. 8կգ 200գ –ը արտահայտիր գրամներով:

1) 8002գ

2) 8020գ

3) 8820գ

4) 8200գ

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով:

Description: Անխորագիր պատկեր

1) 1/5

2) 1/6

3) 5/1

4) 6/1

8․ Քանի՞ վայրկյան է 5/6 րոպեն։

1) 10

2) 72

3) 50

4) 12

9․ Նշի’ր ամենամեծ քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:

1)9999

2)9899

3)9876

4)1023

10․ Գտի՛ր 2619 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1) 619

2) 19

3) 9

4) 0

11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 4 , 9, 14, 19, 24, ……

29

12. Հաշվիր (3000 – 50 x 5) : 10 + 25 արտահայտության արժեքը:

300

13․AC հատվածի երկարությունը 7սմ է, CB հատվածը՝ 14սմ : Գտի՛ր AB հատվածի երկարությունը:

Description: Անխորագիր պատկեր

21

14․ Գտիր 32սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։

64

15․ Տուփում կա 8 կանաչ, 4 դեղին և 3 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ է։

8

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը ներկայացրու’ առաջադրանքներից հետո նշված տեղում:

16. Աշոտն ու Դավիթը միասին ունեն 3000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Աշոտը, եթե Դավիթն ունի 400 դրամով ավելի գումար, քան Աշոտը։

3000-400=2600, 2600:2=1300

17․ Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 606 է։ Որո՞նք են այդ թվերը։

203 202 201

Top of Form

Երբեք մի մուտքագրեք գաղտնաբառերը Google Ձևաթղթերում։

Bottom of Form

Այս բովանդակությունը չի ստեղծվել և չի հաստատվել Google-ի կողմից: Հաղորդել չարաշահման մասինՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականություն

 Ձևաթղթեր

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: Երկու  ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:  Նավաստիները կայմերը թողեցին ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։  

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջա՞նք զբոսանքի։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։

 Մեծ ձուկը բացեց բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ- հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր
  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

փոքր ձուկ

մեծ նավ

սիրուն ճանապարհորդ

կապույտ ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր
    այժմ-հիմա
  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարի առաջին օրը սկսվեցին մայրենիի և մաթեմատիկայի ստուգատեսները։ Սկսեցինք իրականացնել ստուգատեսային նախագծերը։

Չորեքշաբթի օրը՝ հունիսի 2֊ին գնացել էինք ճամփորդության Սիրահարների այգի։ Այնտեղ մենք ուսումնասիրեցինք արձանները։Երբ մենք վերջացրեցինք նայել արձանները, մենք մտանք սիրահարների այգի։Այնտեղ շատ գեղեցիկ էր և ես այնտեղ նկատեցի մի կամուրջ, որը կոչվում էր Երազանքի կամուրջ և ինձ այն հետաքրքրեց։ Ես հարցրեցի ուսուցչին՝ ինչու է այս կամուրջը կոչվում Երազանքների կամուրջ, ուսուցիչը ասա՝ երևի երբ կանգնում ես այս կամրջի վրա և պահում ես երազանք, այն կկատարվի։

Երրորդ կանգառ

Իմ զանգվածը՝ 30կգ

Իմ զանգվածը ուսապարկով՝ 32կգ

Ուսապարկի զանգվածը՝ 2կգ

Իմ զանգվածը, արտահայտված գրամով՝30000գ

Իմ զանգվածը ուսապարկով, արտահայտված գրամով՝ 32000գ

Ուսապարկի զանգվածը, արտահայտված գրամով՝  2000գ

Աշխատանքի տևողությունը՝ 1րոպե

Առաջին և երկրորդ կանգառներ

Պատկերի անվանումը՝ ուղղանկյուն

Երկարություն՝ 15սմ

Լայնություն՝ 10սմ

Պարագիծը՝ 10+15+10+15=50սմ

Պարագիծը արտահայտված մմ_ով՝ 500մմ

Մակերեսը՝ 150

Պատկերի անվանում՝ եռանկյուն

Կողմերը՝ 8սմ, 8սմ, 9սմ

Պարագիծը՝

8+8+9=25

Պարագիծը արտահայտված մմ_ով՝ 25×10= 250

Երևակայական պատմություն

Կար չկար մի աշխարհ կար։ Այդ աշխարհում ամեն ինչ հակառակն էր, օրինակ՝ բարևը նշանակում էր հաջողություն, իսկ հաջողությունը՝ բարև։ Այնտեղ անգամ բառերն էին սխալ կարդում, օրինակ՝ հաց֊ցահ։

Մի մարդ որոշեց թռչի տիեզերք։ Այդ մարդը այնտեղ հանդիպեց այդ մոլորակը, և այնտեղ ըստ իրենց օրենքների որոշեցին վառել այդ մարդուն։ Մարդը բղավեց, որ կօգնեմ ձեզ, նրանք էլ համաձայնվեցին և բաց թողեցին։ Այդ մարդը իրենց խոսելուց հասկացավ, որ այս մարդիկ չգիտեին խոսել և որոշեց սովորեցնել իրենց խոսել։ Անցան շատ, շատ օրեր և վերջապես այդ մարդիկ սովորեցին խոսել։ Մի օր մարդը որոշում է իջեցնել իսկական բնություն, և նրանք համաձայնվեցին ու որոշեցին պահել այդ մի փոքր գաղտնիքը։