Փոքրիկ Իշխանը

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
___գաղտնիք_____________________

___ջարդել_______________________

__վերջ___________________________

___համարձակ___________________

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր   _____անվտանգ

բ/ չարություն  _լավություն_____

գ/ թույլ  _____ուժեղ___________

դ/  տգեղ ___սիրուն____________

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր

դ/ հաստափոր-բարդ

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   ____ծաղիկներ______

բ/ իշխան   __իշխաններ________

գ/ քամի   _____քամիներ________

դ/ փուշ   __փշեր____________

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Նայել֊նայումեր

Ամաչել֊ամաչումեր                     _____________________

Փորձել֊փորձարկել                   ________________________

ՈՒտել֊ուտումեր                   _____________________

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա  խաղում

ստորոգյալ  նրա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

——————————————————————————————————————————————————————————————————————

11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
 —————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

    14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

_______________________________________________________________________

Բազմապատկման զուգորդական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։

7x60x5=7x(6×10)x5=2100

172x2x5=(86×2)x2x5=1720

6x5x6x5x6x5=30x6x5x6x5=27000

2x4x3x2+6x7x5x2=8x3x2+6x7x5x2=468

2. Վերականգնի՛ր հավասարությունները

2կմ= 800մ +1կմ200մ

8կմ=3կմ 100մ+ 4կմ900մ

6կմ= 5կմ 997մ50սմ + 2մ50սմ

12սմ = 1սմ 4մմ + 10սմ6մմ

14դմ= 3դմ 3սմ +10դմ7սմ

3․ Համեմատի՛ր

12տ40կգ <12տ4ց

11ց65կգ > 1տ70կգ

4․ Դպրոցում սովորում է 450 աշակերտ։ Աղջիկները 12-ով քիչ են տղաներից։ Քանի՞ տղա է սովորում այդ դպրոցում։ 238տ.

5․  2 պարկերից առաջինում կար 27կգ ալյուր։ Երբ վաճառողը այդ պարկից 5 կգ վաճառեց և 3 կգ լցրեց երկրորդի մեջ, ապա պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին։ Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում։22կգ

6․ Գտի՛ր այն փվերը, որոնց տարբերութունը 451 է, իսկ գումարը՝ 1451։ 500+951=1451 951-500=451

Իմ Մոլորակը

Իմ երևայակական մոլորակը կոչվում է Շոկոլադե մոլորակ։ Իմ մոլորակում ամեն ինչ քաղցր է:Օրինակ դպրոցները , մարդիկ շաքարավազից են, որոնք վախենում էին արևից, իսկ ամպերը քաղցր բամբակից են, բոլոր տները շատ պինդ շոկոլադից են։ Խնձորի փոխարեն աճում է շոկոլադե խնձոր ու այսպես շարունակ… Այսպիսին է իմ պատկերացրած մոլորակը։