Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Без названия (3)

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: կենդանաբանական այգի, ճամփորդել, ճամփա, ընձուղտ, ճամփորդում, կեսօրին, տարօրինակ:
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր-կես+օր-բարդ բառ, արևամուտ — արև+ա+մուտ-բարդ բառ, ձանձրալի- ձանձր+ալի-ածանցավոր բառ, աշխարհ-պարզ բառ, ճանապարհորդ-ճանապարհ+որդ-ածանցավոր:

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

——կապիկները—                ———ճամփորդեցին———

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

գ) Լույսն արագ անջատվեց:

Աննան շատ լավ նվագում է:

Աստղերը սիրուն շողշողում են:

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

4. Գրի՛ր այգի-պարտեզ, ճանապարհ-ուղի, արևամուտ-մթնշաղ բառերի հոմանիշները:

 5. Գրի՛ր տարօրինակ-սովորական, գիշեր-առավոտ, նույն-տարբեր, դուրս գալ-մտնել բառերի հականիշները:

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը: — Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Աշխարհը շատ գեղեցիկ է ինձ համար: Ամեն ինչ շատ դուր է գալիս աշխարհում, մանավանդ կենդանիները, իրենք շատ խելացի են և լսող են:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s