Ջուրը

Երկրի վրա ջուրը ամենուր է: Ջուր կա հողում, օդում, բույսերի ու կենդանիների մեջ, մարդու օրգանիզմում:
Ջուրը կարող է լինել ոչ միայն հեղուկ վիճակում, այլև պինդ՝ սառույցի, կարկուտի, ձյան տեսքով, և գազային՝ գոլորշի, ինչը հաճախ եք տեսել թեյնիկով ջուր եռացնելիս: Մի վիճակից մյուսին անցնելով՝ ջուրն անընդհատ շարժվում է:
Գործնական աշխատանք՝
1.Հոտ քաշենք և համտեսենք ջուրը և կհամոզվենք, որ այն անհոտ ու անհամ է:
2.Վերցնենք թափանցիկ բաժակ և մեջը գոլ ջուր լցնենք: Մեկ այլ բաժակում նախապատրաստենք սառը ջուրը և գունավորենք այն: Ապա զգուշությամբ, բաժակի եզրով սառը ջուրը լցնենք տաք ջրի վրա: Կտեսնենք, որ սառը ջուրը նստել է հատակին, այսինքն՝ ավելի ծանր է:
3. Ջրով բաժակի մեջ մի գդալ շաքարավազ լցնենք ու խառնենք: Ու՞ր կորավ շաքարը: Մի կում անենք և կհամոզվենք, որ ջուրը քաղցր է: Շաքարը լուծվել է ջրի մեջ: Ջուրը լուծիչ է:

Կատարեք տվյալ փորձերը և հրապարակեք բլոգում:

Փաթիլ

Ես շատ եմ սիրում ձմեռը։ Ես շատ եմ սպասել ձմռան գալուն, որովհետև ձմռանը մենք ստանում ենք լիքը նվերներ։ Ես և իմ ընկերները շատ ենք սիրում խախալ ձնագնդի;Մենք սիրում ենք մեր բակի դիմացը պատրաստել ձնեմարդ ։ Երբ ձյուն է գալիս ,ես և իմ ընկերները մեր բակի ֆուդբուլի դաշտում թավալվում ենք ձյան մեջ։ Հատկապես սիրում եմ Ամանորյա գիշերը ,երբ իմ բոլոր հարազատները հավաքվում են մեր տանը և ինձ ու եղբորս նվիրում են բազմազան նվերներ։