ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ

 

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ
Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Ամրակազմ-ուժեղ, թավ-խիտ,բուսնել-աճել
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ճանապարհ, քաղցր, վայրկյան

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք — զարմանալի

Ճանապարհ — ուղի

Իսկույն —  անմիջապես

Ամուր  —  պինդ

Բուսնել — աճել

Խոշոր — հսկայական

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թափահարեց եղջերուն  թնդաց, բայց միայն գլուխը:      Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Նշան անկենդան բռնեցի, գետնին արձակեցի, և եղջերուն ընկավ:       Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

  1. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է: Եթե  մարդիկ   դա  անում   են   իրենց  քաղցը  հագեցնելու  կամ պաշտպանվելու համար,  իմ  կարծիքով   դա նորմալ է ։
  2. Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել   և   ասում  է,  որ գնամ իր  հետևից։Ես գնում եմ  մահճակալի  հետևից  և   տեսնում  եմ  մի  շոկոլադ ե   պալատ ։ Ես մոտենում  եմ   այդ   շոկոլադե  պալատին   և  սկսում   եմ   ուտել  շոկոլադե  պալատի   պատուհանները ,քանի  որ շոկոլադ շատ եմ սիրում։  Հետո  ուտում   եմ   շոկոլադե  պատերը  և  մի քիչ   հետո   գալիս   է    մի    շոկոլադե  հսկա  և  ասում   է, —                                   Այս   ո՛վ    է    համարձակվել   ուտել  իմ   շոկոլադե   դղյակի   պատուհաններն   ու   պատերը ։                                                                   Հետո  նա   տեսնում  է   ինձ և   ուզում   է   սպանել  ու   հենց ,  որ   հսկան   բռնում   է ինձ,  ես   արթնանում  եմ   ու  հասկանում   եմ,  որ  վատ երազ  եմ  տեսել։Իմ հորինած հեքիաթը

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s