ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ

 

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ
Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Ամրակազմ-ուժեղ, թավ-խիտ,բուսնել-աճել
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ճանապարհ, քաղցր, վայրկյան

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք — զարմանալի

Ճանապարհ — ուղի

Իսկույն —  անմիջապես

Ամուր  —  պինդ

Բուսնել — աճել

Խոշոր — հսկայական

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թափահարեց եղջերուն  թնդաց, բայց միայն գլուխը:      Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Նշան անկենդան բռնեցի, գետնին արձակեցի, և եղջերուն ընկավ:       Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

  1. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է: Եթե  մարդիկ   դա  անում   են   իրենց  քաղցը  հագեցնելու  կամ պաշտպանվելու համար,  իմ  կարծիքով   դա նորմալ է ։
  2. Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել   և   ասում  է,  որ գնամ իր  հետևից։Ես գնում եմ  մահճակալի  հետևից  և   տեսնում  եմ  մի  շոկոլադ ե   պալատ ։ Ես մոտենում  եմ   այդ   շոկոլադե  պալատին   և  սկսում   եմ   ուտել  շոկոլադե  պալատի   պատուհանները ,քանի  որ շոկոլադ շատ եմ սիրում։  Հետո  ուտում   եմ   շոկոլադե  պատերը  և  մի քիչ   հետո   գալիս   է    մի    շոկոլադե  հսկա  և  ասում   է, —                                   Այս   ո՛վ    է    համարձակվել   ուտել  իմ   շոկոլադե   դղյակի   պատուհաններն   ու   պատերը ։                                                                   Հետո  նա   տեսնում  է   ինձ և   ուզում   է   սպանել  ու   հենց ,  որ   հսկան   բռնում   է ինձ,  ես   արթնանում  եմ   ու  հասկանում   եմ,  որ  վատ երազ  եմ  տեսել։Իմ հորինած հեքիաթը

 

Մաթեմ 21.04.20

  1. Պատմի՛ր 25500 թվի մասին:

 

  • Թիվը գրի՛ր տառերով: Քսանհինգ   հազար   հինգ  հարյուր
  • 25500-ն ունի 0 տասնյակ և 0 միավոր
  • Հարևան թվերն են՝ 25499   25501
  • Հաջորդող թիվն է՝ 25501
  • Նախորդող թիվն է՝25499
  • Մեծացրո՛ւ 524789-ով: 550289
  • Մեծացրո՛ւ 201970-ով:227470
  • Մեծացրո՛ւ 909784-ով:935284
  • Մեծացրո՛ւ 101472-ով:126972
  • Մեծացրո՛ւ 800064-ով:825564
  • Մեծացրո՛ւ 300747-ով:326247
  • Փոքրացրո՛ւ 3036-ով:22464
  • Փոքրացրո՛ւ 20101 – ով:5399
  • Փոքրացրո՛ւ 20002-ով: 5498
  • Փոքրացրո՛ւ 19471-ով:6029
  • Փոքրացրո՛ւ 3048-ով:22452
  • Մեծացրո՛ւ 10 անգամ, 100 անգամ։255000 2550000
  • Փոքրացրո՛ւ 10 անգամ, 100 անգամ 2550 255
  • Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը, հայուրյակը, հազարյակը 26000
  • Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր թիվը։255
  • Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենամեծ թիվը։55200
  1. Հաշվի՛ր ըստ օրինակի:

123×5=100×5+20×5+3×5=500+100+15=615

163×3=489

642×4=2568

518×2=1036

254×6=1524

615×7=4305

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․6 մատիտի համար էվան վճարեց 480 դրամ, որից հետո մեկ մատիտի գինը 20 դրամով էժանացավ։ Որքա՞ն արժեցավ մեկ մատիտը։

Լուծում 480:6=80 80-20=60դր

Պատ՝60 դր:

Բ․7 կոնֆետի համար Վիլյամը վճարեց 560 դրամ, որից հետո մեկ կոնֆետի արժեքը 10 դրամով թանկացավ։ Որքա՞ն արժեցավ մեկ կոնֆետը։

Լուծում 560:7=80 80+10=90

Պատ՝90 դր:

Գ․ 9 վարդի համար Դավիթը վճարեց 4500 դրամ, որից հետո մեկ վարդի արժեքը 30 դրամով էժանացավ։ Այժմ որքա՞ն գումար պետք է վճարել այդ նույն վարդից 10 հատ գնելու համար։

Լուծում 4500:9=500 500+30=530  530×10=5300

Պատ՝5300 դր

Դ․ 6 փուչիկի համար Ալեքը վճարեց 420 դրամ, որից հետո մեկ փուչիկի արժեքը 5 դրամով թանկացավ։ Այժմ որքա՞ն գումար պետք է վճարել այդ նույն փուչիկից 8 հատ գնելու համար։

Լուծում 420:6=70 70+5=75 75×8=600

Պատ՝ 600դր