ՓՈԹՈՐԻԿ

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև   ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:

Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:

— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ խարիսխ- Պատվանդան,փութ-  Պատառ, չքավոր- Չունևոր,վար-ցած, գեղջկուհի- Գյուղացի կին,մժեղ- Մլակ,,

 

  1. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր:Գարնանային եղանակը հրաշալի էր իր ծաղիկների բույրով:

Փոթորիկ բարձրացավ:ՈՒժեղ փոթորիկ բարձրացավ  ծովերի վրա:

Ժողովուրդը ուրախացավ: Խեղճ ժողովուրդը  ուրախացավ  չար  թագավորի մահից:

 

  1. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:

Օրինակ՝ անտառներ-անտառ  դաշտեր-դաշտ,օվկիանոսներ-օվկիանոս,  ծովեր-ծով,  արկածներ-արկած, արմատներ-արմատ  ամպեր-ամպ,ճյուղեր-ճյուղ:

  1. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
Ինչպիսի՞ Ի՞նչ Ի՞նչ է անում
մեծ Նավ Գնում է
խեղճ Գյուղացի Իջնում է
իմաստուն թագավոր Աճում է
համարձակ գեղջկուհի Ուտում է
օդային ճանապարհորդություն Առաջարկում է

 

  1. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակիր բլոգում:

           «Ելակի ծառերի անտառում»                                                       

Մի  կախարդ   մի  օր   գնաց  մի  երկիր   և   ասաց, որ  այսօրվանից  դուք  կդառնաք  ելակի  ծառեր,  քանի  որ   դուք   վերացրել  եք   իմ  ելակի  ծառերը: Կմնաք   այնքան  ժամանակ  միչև,  որ     ինչ,  որ  մեկը   ձեզ  կջրի:մակսդֆֆգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s