Տարօրինակ հարցեր Ջաննի Ռոդարի

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր: խրճիթ – Տնակ                                                                                                    զանազան –  Բազմազան                                                                                                     թոթվել –    թափահարել                                                                                                                   Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:  Ինձ թվում է  Ինչուիկին հետաքրքրում է այդ տարօրինակ հարցերը։
  2. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի: Ոչնչով չզբաղվելը ինձ համար ձանձրալի է։
  3. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Ոչ թե դարակները սեղան ունեն, այլ սեղանները դարակներ ունեն։

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:Որպեսզի կարողանա լողալ։

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:Հակառակը,կատուները բեղեր ունեն։

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Որովհետև, ամպերը ձեռքեր չունեն։

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի: Հակառակը,դեմքը մորուք ունի։

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր: հարցասիրություն –մարդասեր,հարցախեղդ,աշխատասեր                                                   հայտ­նագործություն–անհայտ,հողագործ,անգործ
  2. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները: թարս, զանազան, նոր-նոր,երկար։
  3. 7. Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:
    տղա– սիրուն,խելացի,չարաճճի                                                                                                  հարցեր– թարս,բարդ,պարզ                                                                                                             ձուկ– մեծ,փոքր,փշոտ                                                                                                                  կատու–խորամանկ,կամակոր                                                                                                       տետր–կանաչ,հաստ,բարակ

Մեկ կարծիք «Տարօրինակ հարցեր Ջաննի Ռոդարի»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Մարտի 30 — ից ապրիլի 3-ի հեռավար աշխատանքի ամփոփում — Իմացումի հրճվանք կրթական ծրագրի 3-րդ դասարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s