Ծիծեռնակ

Աթաբեկ Խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկաf,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության։ Երբ գալիս է մարտ ամիսը, գալիս է  գարունը։Ծիծեռնակը  գալիս է  հեռու տաք երկրներից կապուտակ ծովի վրայով՝իր հետ բերելով գարնանային շունչ։
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Բանաստեղծության ծիծեռնակը թեթև,նուրբ, շատ գեղեցիկ թռչուն է։
  • Ինչպես ես հասկանում. Դու կապուտակ ծովով արի – ծովի վրայով թռչելով արի։
  • Գարնան շնչով կանչով արի – գարնան հետ արի նաև դու
  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»Նուրբ կապտավուն թևիկներով ծիծեռնակը թռչելով եկավ մեր բակ և իր հետ բերեց կանաչ գարուն։
  2. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
    Ծիծեռնակը ծիծռնակների ընտանիքին պատկանող թռչուն է։ Նա  փոքրիկ թռչուն է։Մարմնի վերին մասը կապտասև է,պոչը կարճ  է․ ունի 22գ քաշ։Բնակվում է նաև մարդու հարևանությամբ:  Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու: Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ`   ավելի հաճախ իջնում է գետնին: Սնվում է միջատներով:

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s