Ծիծեռնակ

Աթաբեկ Խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկաf,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության։ Երբ գալիս է մարտ ամիսը, գալիս է  գարունը։Ծիծեռնակը  գալիս է  հեռու տաք երկրներից կապուտակ ծովի վրայով՝իր հետ բերելով գարնանային շունչ։
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին: Բանաստեղծության ծիծեռնակը թեթև,նուրբ, շատ գեղեցիկ թռչուն է։
  • Ինչպես ես հասկանում. Դու կապուտակ ծովով արի – ծովի վրայով թռչելով արի։
  • Գարնան շնչով կանչով արի – գարնան հետ արի նաև դու
  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»Նուրբ կապտավուն թևիկներով ծիծեռնակը թռչելով եկավ մեր բակ և իր հետ բերեց կանաչ գարուն։
  2. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
    Ծիծեռնակը ծիծռնակների ընտանիքին պատկանող թռչուն է։ Նա  փոքրիկ թռչուն է։Մարմնի վերին մասը կապտասև է,պոչը կարճ  է․ ունի 22գ քաշ։Բնակվում է նաև մարդու հարևանությամբ:  Բազմանում է մայիսից մինչև հուլիս, տալիս է երկու սերունդ, դնում է 4-6 սպիտակ ձու: Ծիծեռնակների մյուս տեսակների համեմատությամբ`   ավելի հաճախ իջնում է գետնին: Սնվում է միջատներով:

 

 

04.03.2020

  1. Օրինաչափությունը նկատի՛ր և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ։

Ա․ 1, 6, 12, 19,27,

Բ․ 5, 7, 4, 6, 3,

Գ․ 3, 5, 9, 15,23,

  1. Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով:

2457 = 2000 + 400 + 50 + 7

5674 =5000+600+70+4

6987 =6000+900+80+7

1247=1000+200+40+7

3400 =3000+400

3250=3000+200+50

3402=3000+400+2

1087=1000+87

6004=6000+4

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

2800։ 700 x (25 + 3  x 25): 40 =10

5600 : 80 + (90 x 30 – 50 x 4) =2570

50 x 200 – 1000 : (20 x 50 ) =9999

6000 : (120 : 2 )  + 700 x 70 =49100

 

  1. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Գրիչն արժե 30 դրամ, մատիտը գրիչից 15 դրամով թանկ է: Ռետինն արժե այնքան, որքան գրիչը, իսկ սրիչը  ռետինից 20 դրամով թանկ է: Որքա՞ն գումար է հարկավոր 2 սրիչ գնելու համար:

Լուծում 1)30+15=45դր մատիտ 2)20+30=50դր սրիչ 3)50×2=100դր

Պատ.՝100դր

 

Բ. Լեոն ունի 60 դրամ, Հովհաննեսը Լեոից  40 դրամով  պակաս  գումար ունի, իսկ Խաչատուրը Հովհաննեսից 2 անգամ ավել գումար ունի: Լեոն ու Խաչատուրը միասին որքա՞ն գումար ունեն:

Լուծում  1) 6040=20դր Հովհաննես 2) 20×2=40 դր Խաչատուր  3)60+40=100դր

Պատ.՝100դր

Գ. Երրորդ դասարանի Դավիթը դպրոցի պարտիզպանին օգնեց էտել ծառերը։ Ծառի բարձր ճյուղերին հասնելու համար նա կանգենց 13 սանդուղք ունեցող աստիճանի մեջտեղի սանդուղքին։ Ո՞րերոդ սանդուղքին կանգնեց Դավիթը։

Լուծում 7-րդ սանդուղք։

Պատ.՝