Բարև ձեզ, ես Հովհաննեսն եմ: Ես կպատմեմ իմ ճամփորդության մասին: Մենք գնացել էինք Ջրվեժի արգելոց, չնայած անցած տարի էլ էինք գնացել Ջրվեժի արգելոց, բայց այս անգամ այնտեղ ձյուն կար: Մենք այնտեղ սահնակ էինք վարում և ձնեմարդ էինք պատրաստում ճիշտ է մեզ մոտ ձնեմարդ չէր ստացվում սարքել, բայց մենք գտանք մի մեծ ձնե գունդ և ձնեմարդու մարմինը համարյա պատրաստ էր: Քանի որ գազար չունեինք, այդ պատճառով մենք գազարի փոխարեն փայտ դրեցինք: