Բարև ձեզ, ես Հովհաննեսն եմ: Ես կպատմեմ իմ ճամփորդության մասին: Մենք գնացել էինք Ջրվեժի արգելոց, չնայած անցած տարի էլ էինք գնացել Ջրվեժի արգելոց, բայց այս անգամ այնտեղ ձյուն կար: Մենք այնտեղ սահնակ էինք վարում և ձնեմարդ էինք պատրաստում ճիշտ է մեզ մոտ ձնեմարդ չէր ստացվում սարքել, բայց մենք գտանք մի մեծ ձնե գունդ և ձնեմարդու մարմինը համարյա պատրաստ էր: Քանի որ գազար չունեինք, այդ պատճառով մենք գազարի փոխարեն փայտ դրեցինք:
Month: Հունվարի 2020
Դդում
Դդումը ընկավ ընկերջս ուսին և ջարդվեց: Դդումը վախենալի տեսք է ընդունել և բոլորին վախեցնում է: ՈՒրախացած դդումը անտառում սունկ է հավաքում:
Հանելուկ դդումի մասին
Այն ինչն է, որ նրան օգտագործում են հելոուինի օրը և նա նարնջագույն է ու կլոր:
Կախարդական դդումը
Մի անգամ մի մարդ հանդիպեց մի ծեր պառավի: Պառավը ասաց. Կանգնիր, տղա: Հետո նրան տվեց մի դդմի կուտ և անհետացավ: Տղան գնաց և մի գաղտնի տեղ ցանեց ու գնաց իր տուն գիշերելու: Առավոտյան գնաց դդմի մոտ տեսավ , որ աճել է և փայլում է: Տղան երազանք պահեց, որ նա դառնա թագավոր:Մեկ էլ հանկարծ երկու թռչուններ թագը բերեցին և դրեցին նրա գլխին, իսկ երբ նա հետ վերադարձավ իր տուն և տեսավ, որ իր տունը թագավորի պալատ է դարձել և նա հասկացավ, որ դդումը կախարդական է:Այդ օրվանից տղան ինչ ուզում անում էր և ամեն օր երազանք էր պահում:
Ես հրաշք եմ
Ես հրաշք եմ, որովհետև իմ ծնողները իմ մասին հոգ են տանում և ես ինչ ուզում եմ նվեր կամ անակնկալ եմ ստանում: Երբ որ ինձ ինչ որ բան է լինում, իմ մասին հոգ են տանում:
Անմոռանալի օր
Իմ անմոռանալի օրը Նոր տարվա օրն է, որովհետև ես չորս նվեր ստացա: Դրանից հետո մենք ընտանիքով գնացինք Մեգամոլ: Ես և իմ փոքր եղբայրը լաբիրինթ գնացինք: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Հետո մենք գնացինք իմ պապիկի և տատիկի տուն: Ես այնտեղ էլ նվերներ ստացա, մեկ հատ տատիկի կողմից, մի հատ էլ պապիկի կողմից: Հետո մենք գնացինք տուն և հռավառություն արեցինք: Հրավառությունը շատ գեղեցիկ էր: Երբ 12:00 եկավ, մենք հավաքվեցինք սեղանի շուրջ և հաց կերանք և համ էլ Նոր տարվա առաջին օրը իմ հայրիկի ծննդյան օրն է: